Այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն ասել է, թե Գայանե Հակոբյանը իրեն չի զգուշացրել, որ Եռաբլուր են գնալու:
«Տիկին Գայանեն ինձ նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» ենք գնալու։ Ես նրան շատ հարգանքով ասել եմ՝ էսքան ժամանակ չի եղել իրավիճակ, որ ինչ-որ մեկն իմ հետ ուզենա հանդիպի ու չհանդիպի: Վերցրեք իմ համարը, զանգեք ինձ, եթե կարիք ունեք հանդիպելու, կհանդիպենք, ինչ վերաբերում է էս պահին, ես էս պահին չեմ ուզում Ձեզ հետ գալ «Եռաբլուր»՝ առաջին հերթին էն պատճառով, որ Դուք առանց իմ կամքը հարցնելու, ասում եք՝ գնում ենք այստեղ»,- դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը՝ հավելելով, որ զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանն իրեն սկզբում ասել է՝ «նստեք մեքենան՝ զրուցելու»:
Մանրամասները` տեսանյութում: