Life.ru-ի տեղեկացմամբ՝ «Внешэкономбанк»-ի խոշոր վարկի յուրացման կասկածանքով Մոսկվայում ձերբակալված հայ գործարար Օլեգ Մկրտչյանը պատրաստակամություն է հայտնել տեղեկացնելու, թե ովքեր են եղել իր բոլոր պաշտոնյա հանցակիցներին, որոնց օժանդակությամբ 2009 թվականին յուրացրել է բանկի բազմամիլիոնանոց վարկերը և դրանք հանել երկրի սահմաններից դուրս:
Այդ կերպ, նա ակնկալում է, որ կարժանանա համեմատաբար մեղմ պատժի:
Հիշեցնենք, որ «Դոնբասի արդյունաբերական միություն» (ԴԻՄ) ուկրաինական մետալուրգիական ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Մկրտչյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախության մեջ:
Համաձայն «Ֆոկուս» ամսագրի՝ Օլեգ Մկրտչանը 2012 թ.-ին Ուկրաինայի 200 ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցրել է 14-րդ տեղը : Նրա կարողությունը գնահատվում է 1.25 մլրդ դոլար: