Search
Close this search box.

Դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանզատման աշխատանքները. Արարատ Միրզոյան

Խորհրդարանում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ դեռևս վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզով պետք է իրականացվեն սահմանզատման աշխատանքները, սակայն կա պարտավորություն ու հանձնառություն այդ աշխատանքներն իրականացնել Ալմաթիի հռչակագրին համահունչ: Նրա խոսքերով, սրա շուրջ անցած տարի հոկտեմբերին Պրահայում համաձայնություն է ձեռք բերվել:

Միևնույն ժամանակ Միրզոյանն ասաց, որ վերջին քննարկման ժամանակ Քիշնևում Ադրբեջանի նախագահն առարկությունչի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ: Խոսքն այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում ու պատրասատակմություն կա շարունակելու աշխատանքները ողջ միջազգային հանրության ու ՀՀ-ի կողմից. «Մենք կարծում ենք, որ 1975 թվականի քարտեզով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը և այդ հիմքով սկսել դելիմիտացիայի աշխատանքներն ընդունելի լուծում է Հայաստանի Հանրապետության համար»:

Please enter a valid URL