Ադրբեջանի արտգործնախարարն անխուսափելի է համարում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը: «Մայիսին ինտենսիվ բանակցություններ են տեղի ունեցել (խաղաղության պայմանագրի շուրջ — խմբ.): Սկզբում Վաշինգթոնում (Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով- խմբ.), ապա՝ Մոսկվայում։ Բացի այդ, երկու երկրների ղեկավարները մի քանի անգամ հանդիպել են։ Մոտ ժամանակներս Վաշինգթոնում կանցկացվի բանակցությունների հերթական փուլը (ԱԳ նախարարների մակարդակով-խմբ)»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Բայրամովը։
Նրա խոսքով, Ադրբեջանը հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ՝ հիմնված միջազգային իրավունքին համահունչ 5 հիմնական սկզբունքների վրա։ «Խաղաղությունն անխուսափելի է, պետք է ստորագրվի հարաբերությունների կարգավորման համաձայնագիր»,- ասել է նա։
Միաժամանակ Բայրամովը նշել է, որ խաղաղության պայմանագրով կան կետեր, որոնք համաձայնեցված չեն կողմերի միջև, ուստի բանակցությունները կշարունակվեն։
Ադրբեջանի արտգործնախարարը նույնպես կարծում է, որ, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տեղի են ունենում ամենակարևոր գործընթացները։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հունիսի 12-ին Վաշինգթոնում կմեկնարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը։