Search
Close this search box.

Ինչո՞ւ էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում. Միրզոյանի պատասխանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է։ Այսօր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Բոլոր վարչապետները երկրորդ շարքում էին»,– ասաց Միրզոյանը։

Նա արձագանքեց նաև նիստերի դահլիճից հնչած մեկնաբանություններին` Էրդողանի կողմից Փաշինյանի անունը ներկա ղեկավարների ցանկում չնշելու վերաբերյալ։
«Ի՞նչ ասեմ` Հունգարիայի վարչապետը պակաս կարևոր մարդ չէ, կարծում եմ, նախագահ Էրդողանի համար, ըստ էության` ոչ մի տարբերություն չկար ո՛չ նստեցնելիս, ո՛չ թվարկելիս։ Սրանք արարողակարգային բաներ են։ Վստահ չեմ, որ կենսունակ են նման շահարկումները»,– հավելեց Միրզոյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, արձագանքելով Միրզոյանի պատասխանին, նշեց` Արևելեքում սիմվոլներին մեծ ուշադրություն են դարձնում։
Ըստ նրա` հարյուրավոր աթոռների մեջ Փաշինյանին հենց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետևում նստեցնելը պատահականություն չէր կարող լինել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը:

Please enter a valid URL