Search
Close this search box.

Կան բազմաթիվ երկրներ, որոնց հետ քննարկումներ ենք անում զենք գնելու մասով. ԱԽ քարտուղար

Մենք գնացել ենք այլ ռեսուրսների որոնման ճանապարհով, կան բազմաթիվ երկարներ, որոնց հետ քննարկումներ ենք անում զենք գնելու մասով, մի մասով արդեն արդյունքներ էլ ունենք, մի մասով էլ դեռ բանակցությունները շարունակվում են:

Այս մասին «Լուրեր»-ի կիրակնօրյա հաղորդման ժամանակ ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով զինամթերքի գնման հնարավորություններից:

«Այսինքն Հայաստանը ոչ թե, եթե խնդիր է առաջացել, այլընտրանքներ չի որոնում, Հայաստանը այլընտրանքային լուծումներ է փնտրում, մինչեւ ՀՀ-ՌԴ զենքի մատակարարման հարցում լուծվի»,- ասաց նա:

Please enter a valid URL