ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն անդրադառնալով նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի այն հայտարարությանը, որ աղքատությունը կարելի է հաղթահարել աշխատատեղեր բացելով, ԱԺ-ում լրագրողներին նշել է. «Ճիշտ ա ասել Արմեն Սարգսյանը, ցավդ տանեմ, էս երկրում որևիցե մարդ, որ կարողանա հինգ, տասը աշխատատեղ բացի, խի՞ չանի, ինչի համար չանի»:
Հարցին, թե «Երեւան Սիթի» սուպերմարկետներում մարդիկ առանց հանգստի են աշխատում և գերոհգնած են, Ս. Ալեքսանյանը պատասխանել է. «Ով ա ասում, մեկը կա, որ ասե՞լ ա, չկա էդ ձև բան»:
Ինչ վերաբերում է այն լուրերի, թե «Երևան Սիթի»-ում անչափահասներ են աշխատում, Ալեքսանյանն պատասխանել է. «Հա, իմ տղեն էլ ա գնացել, Նոր տարուն աշխատել, օգնել ա. երեխա ա, անշահախնդիր գնացել, օգնել ա: Նոր տարվա էդ երկու-երեք օրը միշտ էլ մեր երեխեքը գնում, աշխատում են: Կարող ա՝ մարդիկ տեսած լինեն»:
Ալեքսանյանը հերքեց նաեւ լուրերը, թե իր գործերը վատացել են.«Էդ ո՞վ ա ասում, էդ ո՞վ ա մտել տենա` մեր գործերը վատացել են, թե չէ»: