«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել․
«Հարգելի Հայրենակիցներ, հիշեցման կարգով կրկին գրում ենք, որ
Գայանեի /Ազգուշ/ վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել է դատավոր Մ.Շահվերդյանին։
Այն ընդունվել է վարույթ և նշանակվել դատական նիստ
ՎԱՂԸ՝ Հունիսի 5֊ին, ժամը՝ 14։00-ին
Հասցե՝ ք. Երևան,Գյուլիքեխվյան 20 փողոց,
Առաջի ատյանի դատարան, Ավան նստավայր (գտնվում է Մասիվում)։
Հուսանք, որ գոնե Մ. Շահվերդյանը կլինի արդարամիտ և կապացուցի մեր հերոսամայր Գայանեի անմեղությունը
Դատական նիստը լինելու է ԴՌՆԲԱՑ։
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԳԱՅԱՆԵԻՆ»։