Search
Close this search box.

Էրդողանը հյուրերի թվում չի նշել Փաշինյանի անունը. ТАСС

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հիշատակել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, երբ թվարկել է երդմնակալության արարողությանը մասնակցող այլ պետությունների և կառավարությունների ղեկավարների ցուցակը, գրում է ТАСС-ը` վկայակոչելով Թուրքիայում իր թղթակցին:

Էրդողանը երախտագիտության խոսքեր է ասել և ողջունել մի շարք երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի և Ուզբեկստանի նախագահներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարնեինր։

Այդ ժամանակ թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքը ցուցադրել է հյուրերին, և կադրում երևացել է Փաշինյանը։

Էրդողանի կինը և օգնականները, ըստ երևույթին, հուշել են, որ նա մոռացել է ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնել։ Դրանից հետո նա դիմել է որոշ քաղաքական գործիչների, ինչպես նաեւ նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանին, սակայն Փաշինյանին կրկին րի հիշատակել։

Էրդողանը նշել է, որ «բոլոր հյուրերին թվարկելու համար բավական ժամանակ չի լինի»։

«Մենք մի փոքր սեղմված ենք ժամանակի համար, մենք բոլորս հնարավորություն կունենանք ավելի ուշ խոսելու գալա ընթրիքի ժամանակ», — ասել է նա:

Please enter a valid URL