Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երդմնակալության արարողության շրջանակներում «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել:
Կարճատեւ զրույցի ընթացքում նրանց կողքին ներկա է եղել նաեւ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է CNN Türk հեռուստաալիքը:
Համապատասխան լուսանկարը հեռուստաալիքը ցուցադրել է եթերում։
Նշենք, որ հունիսի 3-ին Անկարայում Փաշինյանը ներկա է գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը: Պաշտոնը ստանձնելու պաշտոնական արարողությունից հետո Էրդողանը հանդիսավոր ընթրիք կկազմակերպի, որին ներկա կլինեն օտարերկրյա պետությունների ղեկավարները: