Search
Close this search box.

Հրադադարի խախտում է արձանագրվել

Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կրկին հրադադարի խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։

Նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահների ավտոմոբիլային տրանսպորտով Ստեփանակերտ Է հասցվել 242,5 տոննա մարդասիրական օգնություն։
Ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը: Օրվա ընթացքում մաքրվել է 0,3 հա տարածք։

Please enter a valid URL