Search
Close this search box.

ՀՀ ԱԳՆ-ի ցավակցական հեռագիրը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցակացել է Հնդկաստանում գնացքների բախման հետեւանքով տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:

«Խորապես վշտացած Օդիշա նահանգի Բալասորե քաղաքում տեղի ունեցած գնացքի ողբերգական վթարից: Հայաստանը կիսում է եղբայրական Հնդկաստանի մարդկանց վիշտը:

Մեր սրտանց ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և աղոթում վիրավորներին շուտափույթ ապաքինման համար»,- ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերյան գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առնվազն 288 մարդ զոհվել, 850 հոգի տուժել է երկու ուղեւորատար եւ բեռնատար գնացքների բախման հետեւանքով հնդկական Օդիշա նահանգում։

Please enter a valid URL