Օպերատիվ տվյալների համաձայն` 2018թ. հունվարին՝ 2017թ. հունվարի համեմատ, արտահանումն աճել է շուրջ 43 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 55 տոկոսով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական կայքում այսուհետ կգործի նաև նոր տեղեկատվական համակարգ, որը հայ արտահանողներին կտրամադրի թիրախային շուկաների մասին ամբողջական տեղեկատվություն և հնարավորություն կտա կողմնորոշվելու, թե արտաքին որ շուկայում իրենց արտադրանքի պահանջարկը կա»,-գրել է նա: