ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրահանգել է հեռացնել ԱԺ բոլոր մեքենաների ապակիները մգեցնող թաղանթները։ Այս մասին նա հայտնել է իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում։
«Հարգելի քաղաքացիներ, Ազգային ժողովի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ՀՀ ոստիկանության պահանջը՝ հեռացնելու ԱԺ ավտոտրանսպորտային բոլոր միջոցների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող ավտոմեքենաներինը», — գրել է նա: