Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» նոր ձեռքբերումներ է կատարել:
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Ռուսաստանի պատանեկան հավաքականների նախկին կիսապաշտպաններ Սերգեյ Սերչենկովն ու Ալեքսանդր Շչերբակովը առաջիկա ամիսներին վարձավճարով հանդես կգան «Ալաշկերտում»:
21-ամյա Սերգեյ Սերչենկովը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 12 հանդիպում եւ խփել մեկ գոլ: Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում նա վարձակալական հիմունքներով խաղում էր ազգային լիգայում հանդես եկող «Օրենբուրգի» կազմում:
19-ամյա Ալեքսանդր Շչերբակովն իր ակտիվում ունի 6 հանդիպում «Ուրալի» գլխավոր թիմի կազմում: Առաջնության առաջին հատվածում նա հանդես է եկել թիմի երկրորդ թիմում` 10 խաղ, 1 գոլ: