Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ ՀՀ վարչապետը խոսում է Հայաստանի կադաստրի թղթի մասին, դա խիստ վիրավորական է յուրաքանչյուր բանական և գիտակից մարդու համար

«Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով այսօր հրավիրված հանդիպում-քննարկման ընթացքում խոսել եմ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած խնդիրների մասին:

Շեշտել, որ երբ ՀՀ վարչապետը խոսում է Հայաստանի կադաստրի թղթի մասին, դա խիստ վիրավորական է յուրաքանչյուր բանական և գիտակից մարդու համար։ Մենք տասնամյակներ շարունակ ականատես ենք եղել մեր անկախ պետականության ստեղծմանը և կարծում եմ, որ մեր այդ պատմությունն ուրանալն ազգային դավաճանություն է։

Այս 30 տարիների ընթացքում, և արցախյան պատերազմի ընթացքում մեր հայրենիքի սահմանները գծվել են մեր հազարավոր հայրենակիցների արյունով։ Ու այսօր վիճարկել այդ հայրենիքի սահմանների լինել կամ չլինելու հարցը, ինձ համար դավաճանություն է: Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը «Հայկական ժանանակ» օրաթերթի համար եղել է տաղանդավոր խմբագիր, սակայն հայ ժողովրդի պատմությունը սեփական նախասիրություններով ու ճաշակով խմբագրելու բարոյական իրավունք որևէ մեկը չի տվել գործող իշխանություններին։

Please enter a valid URL