Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․
Փաշինյան Նիկոլը կրկին խոսեց «կադաստրի» և «կադաստրի վկայականի» մասին: Վերջինս ցանկանում է «ապագա սերունդներին թողնել ՀՀ «կադաստրի» լրացված և ամբողջական «վկայական»»:
Տեղեկացնեմ, որ «կադաստրի վկայականը» հասցեատիրոջը տրվում է մի քանի դեպքերում՝
1. Անձին, որը մասնակցել է սեփականանորհմանը,
2. Անձին, որը ժառանգություն է ստացել,
3. Նոր սեփականատիրոջը՝ առուծախի կամ նվիրատվության դեպքում:
Հաշվի առնելով այն, որ Փաշինյան Նիկոլը որևէ կերպ չի մասնակցել սեփականաշնորհմանը, ինչպես նաև Հայաստանն իբրև ժառանգություն չի ստացել, ապա մնում է «կադաստի վկայականի» ստացման 3-րդ տարբերակը: Եվ, եթե դա այդպես է, ապա Հայաստանը «կստանա» բացառապես առուծախի և նվիրատվության արդյունքում մնացած տարածքի «կադաստրի վկայականը»: