ԱԺ-ը առաջին ընթերցմամբ ընդունեց՝ 63 կողմ, 34 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագծը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այս ախագծի հեղինականերն այդպես էլ չկարողացան համոզիչ հիմնավորում բերել ներմուծումն արգելելու վերաբերյալ. «Եթե հիմնավորումն անվտանգությունն է, ո՞րն է տրամաբանությունը եղածներին թողնել շարունակել շահագործումը, ներմուծումն էլ սահմանափակել ժամանակավորապես՝ ապրիլից մինչև հոկտեմբեր»:
Հիշեցնենք, որ այս նախագծով նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ից մինչև 2018թ. հոկտեմբերի 1-ը ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: