Search
Close this search box.

Մանե Թանդիլյանը դիմել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․

Դիմել եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարություն Ադրբեջանում պահվող ռազմագերիների վերադարձնման գործընթացի մասին տեղեկատվություն ստանալու համար։

Մայիսի 14–ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն կալանավորվածներ։ Այդ հայտարարությունից հետո անցել է մոտ 3 շաբաթ, սակայն ազատ արձակվող գերիների մասին լուրեր դեռ չկան։

Արդյունքում, ստացվում է, որ մենք առաջընթաց ենք ունենում միայն հայտարարությունների քանակի աճի հետ կապված։

Հատկապես մտահոգիչ է այն, որ արդեն երեկ՝ հունիսի 1-ի Քիշնևում եվրոպական առաջնորդների միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը գերիների հարցին անդրադարձն ուներ ընդհանրական բնույթ, այն ըստ էության, կոչ էր՝ առանց անդրադառնալու նախորդ հանդիպման հստակ հայտարարությանը և արդյունքներին կամ դրանց բացակայությանը։

Ակնկալում եմ, որ իշխանությունները և միջազգային գործընկերները հետևողական կլինեն Շառլ Միշելի հայտարարությունը արագ կյանքի կոչելու հարցում։

#ԱպրելուԵրկիր
#ԱպրելուԱրցախ

Please enter a valid URL