Search
Close this search box.

Պաշտոնանկություններ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամաններով զբաղեցրած պաշտոններից նախօրեին ազատվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանը և նույն ստորաբաժանման պետի տեղակալներ Արտակ Մկրտչյանը և Արմեն Մուրադյանը:

ՔԿ-ից հայտնում են, որ ՔԿ նախագահի մեկ այլ հրամանով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Նարեկ Շահինյանը գործուղվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ ստորաբաժանման աշխատանքները կազմակերպելու նպատակով:

Հիշեցնենք, որ Երևանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ էր ձերբակալվել: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Լուրերի» հարցին ի պատասխան նշել էր՝ նախաձեռնվել է քրեական վարույթ թմրամիջոցներ ապօրինի իրացնելու և պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելու, անցնելու հատկանիշներով:

Please enter a valid URL