«Դուք մեր հայտարարագրերը նայո՞ւմ եք: Անցած տարվանը նայե՞լ եք»,- բյուջետային քննարկումից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Բյուրեղ» թաղամասում ձեռք բերած բնակարանի մասին հարցին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլը գրել էր, որ «Բյուրեղ» թաղամասում բնակարաններ ունեն Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Լիլիթ Մակունցը, Տրդատ Սարգսյանը:
«Գնացեք, նայեք՝ ինչքան եմ հիպոթեք վերցրել, ինչքան եմ աշխատավարձ ստանում ու արդյոք կարող եմ մի երկու տասնամյակով թույլ տալ հիպոթեք վերցնել ու հազարավոր քաղաքացիների նման տուն վերցնել»,- ասել է Հարությունյանը: