Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հովհաննես Շահինյանին կալանավորելու վերաբերյալ դատախազի բողոքի քննությունը: Երկու օր տևած դատական նիստում իմ կողմից բերված պատճառաբանությունները և հիմնավորումները դատարանն ընդունեց և որոշեց, որ առանձնապես ծանր հանցագործության, այն է՝ փողերի լվացման (6-ից 12 տարի ազատազրկում) մեջ մեղադրվող Հովհաննես Շահինյանը չպետք է կալանավորվի:
Պարոն Շահինյանին մաղթում եմ ամուր առողջություն»: