Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը, հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Բրյուսելում։
«Մենք Բրյուսելում ունեցանք քննարկված բոլոր թեմաներին անդրադառնալու հնարավորություն: Քննարկել ենք սահմանազատման և խաղաղ պայմանագրի խնդիրները: Այս հանդիպումը դարձավ շատ լավ նախապատրաստում հուլիսի 21-ին բրյուսելյան հանդիպման համար»,- ասել է Միշելը:
Ավելի վաղ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթանում էր Փաշինյան-Միշել-Շոլց-Մակրոն-Ալիև հնգակողմ հանդիպումը։
Բանակցությունների թեման Հայաստան-Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումն է։ Բանակցությոններն ընթանում էին Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում։