Համացանցում լուսանկար է տարածվել, որտեղից երևում է, որ Ղայթմազյանը ոստիկանության կապիտան է, 2021թ. էլ պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության» մեդալով։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա ապրիլի 10-ին ՆԳՆ ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանը ծեծի է ենթարկել 2006թ․ ծնված մի պատանու, որը ռեստորանահյուրանոցային համալիրում աշխատում է որպես մատուցող։