Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանը անձամբ պետք է նվազագույնը հեռացներ, եթե ոչ հանրային քրեական հետապնդման վարույթ վերսկսելու ուղղությամբ ջանքեր գործադրեր նման ոստիկանին պատասխանատվության ենթարկելու համար: Իսկ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ուսադիրներն ուղղակի պետք է պոկել ու հեռացնել համակարգից:
Փաստացի տուժող անչափահասը մնացել է մեն միայնակ ամբողջ իրավապահ համակարգի դեմ, ու այլ ելք չի ունեցել, քան ենթարկվել արդեն երկրորդ, այս անգամ համակարգային ճնշմանը:
Ու այսքանից հետո ուզում եք, որ ՀՀ քաղաքացին իրեն հպարտ զգա՞.!!!
Նման անպատժելիությունից հետո քաղաքացուն դիմել որպես հպարտ, առնվազն երեսպաշտություն է, եթե ոչ բացառիկ անհարգալից վերաբերմունք ՀՀ քաղաքացիների մարդկային արժանապատվության հանդեպ:
Անպատժելիությունը և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը անհամատեղելի են: