Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում մահացած հայտնաբերված կնոջ եւ 1-ամյա երեխայի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ սպանության եւ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Այս պահին ընթանում են քննչական աշխատանքներ։ Մանրամասների մասին կհայտնենք ավելի ուշ»,- նշեց Աբրահամյանը։