Search
Close this search box.

Երևանում 11 ամսական երեխան ընկել է բարձր հարկից և մահացել

Հունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 11 ամսական երեխա, որն ըստ նախնական տեղեկությունների վայր է ընկել բարձր հարկից: Այս մասին տեղեկանում ենք ԲԿ ֆեյսբուքյան էջից։

Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել են անարդյունք:

Երեխան գիտակցության չգալով մահացել է:

Please enter a valid URL