Search
Close this search box.

ՆԳ փոխնախարարը՝ մգեցված ապակիների տուգանքի մասին

«Կա հստակ ստանդարտ՝ առջևի կողային ապակիները չեն կարող լինել լուսաթափանցելիության սահմանած չափից ավելի։ Հիմա թե դա գործարարանային է, թե քաղաքացին ինքն է արել դա, էական չէ։ Եթե ապակին լուսաթափանցելիության պահանջվող մակարդակը չունի, պետք է անձամբ վերացնի դա, հակառակ դեպքում՝ վարչական պատասխանատվության կենթարկվի»,- լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով մեքենաների մգեցված ապակիների տուգանքին, ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Նա նշեց, որ թեմայի վերաբերյալ այս պահի դրությամբ նոր նախաձեռնություն ՆԳՆ-ն չունի։

Please enter a valid URL