Երեւանի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի 4 քննիչ է ձերբակալվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի (թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) եւ 441-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի ծառայողական լիազորությունները չարաշահելը, անցնելը»,- նշեց Աբրահամյանը։
Աբրահամյանն այլ մանրամասներ չի հայտնել՝ հավելելով, որ նախաքննությունն իրականացնում է ԱԱԾ-ն։