Search
Close this search box.

«Հրապարակ». Փոխվարչապետների հանդիպմանը քննարկվելո՞ւ է միջանցքի հարցը

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ քննարկվելու են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը հատելու մոդելի հետ կապված տեխնիկական մանրամասները: Օվերչուկի խոսքով, Հայաստանը հնարավորություն է ստանալու Նախիջեւանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ, Իրան դուրս գալ․ «Սահմանին կլինեն անձնագրային, մաքսային եւ վերահսկողության բոլոր այն տեսակները, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններում»։

Սա հենց Ալիեւի պահանջած միջանցքն է, պարզապես այն կոչվելու է ճանապարհ։ Իշխանական շրջանակներում վերջին օրերին խոսում են, որ Փաշինյանը չի կարող մերժել միջանցքի տրամադրումը, որն Ադրբեջանից առավել պահանջում է Ռուսաստանը: Բայց հնարավոր է՝ Փաշինյանը ճանապարհը կարճաժամկետ՝ 3 կամ 5 տարի ժամանակով տրամադրի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL