Search
Close this search box.

«Հայ-ադրբեջանական սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները». ՌԴ փոխվարչապետ

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի նոր հանդիպումը տեղի կունենա ամենամոտ ժամանակներս:

Նա մանրամասներ է հայտնել սպասվող քննարկումներից. «Քննարկվելիք հարցերը վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու մոդալության հետ կապված տեխնիկական մանրամասներին: Խոսքն այն մասին է, որ այդ սահմանին կլինեն անձնագրային, մաքսային և վերահսկողության բոլոր այլ տեսակները, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններում»,- «Ինտերֆաքսի» հարցին ի պատասխան նշել է նա։

Ըստ Օվերչուկի՝ կողմերն այսօր շատ մոտ են նրան, որ խոսեն արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու մասին․

«Նաև Հայաստանն է Նախիջևանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ այլ երկրներ շարժվելու ու ապաշրջափակման հնարավորություն ստանում, նաև՝ կարելի է դուրս գալ Իրան», — նշել է Օվերչուկը:

Please enter a valid URL