«Հրապարակ» թերթը գրում է. «Հերթական սկանդալն է հասունանում՝ սփյուռքահայ գործարարին «քցելու» թեմայով:
ՍԴՀԿ վարչության անդամ, ՀՀ և Մեծ Բրիտանիայի քաղաքացի Մանուկ Շխրտմյանը 2011-ից պայքարում է իր նախկին գործընկերներին տված 860 հազար դոլարը վերադարձնելու համար: Գումարի մի մասը գոյացել է Քոչարի վրա գտնվող ներկերի խանութի վաճառքից, որի կեսը չի ստացել, մյուս մասը համատեղ հյուրանոցի վերանորոգման վրա է ծախսել և կրկին հետ չի ստացել: Խնդիրը վերջերս հասել է դատախազություն:
Շխրտմյանը մեզ ասաց, որ իր նախկին գործընկերների թիկունքին բարձրաստիճան պաշտոնյաներ են, և խոստացավ առաջիկայում անուններ տալ»:
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: