Search
Close this search box.

Ի՞նչ նպատակ է հետապնդում Արցախում Բաբայան Սամվելը

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ի՞նչ նպատակ է հետապնդում Արցախում Բաբայան Սամվելը:
Հասկանալի է, որ վերջինիս նպատակները լուրջ են:

Հասկանալի է նաև, որ նպատակներին հասնելու համար Բաբայան Սամվելին իշխանություն է անհրաժեշտ:
Սակայն, անհասկանալի է նպատակը, որին ցանկանում է հասնել Բաբայան Սամվելն իշխանությունը ստանձնելուց հետո:

Եթե ցանկանում է Արցախի խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով, ապա նմանօրինակ ցանկություն պետք էր վաղուց արտահայտել, օրինակ՝ 1998թ կամ գոնե 2018-2020թթ: Վստահ եմ, որ Բաբայան Սամվելը դրա հնարավորությունն ուներ:

Եթե ցանկանում է Արցախի խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ապա նմանօրինակ տեսլականը երկարատև հեռանկար ունի, իսկ խնդիրն այսրոպեական լուծում է պահանջում:
Հասկանալի պատճառներով խնդրի լուծման դիվանագիտական հնարավորությունը Բաբայան Սամվելի դեպքում իրատեսական չէ:

Բացի դրանից՝ Արցախի խնդիրը վաղուց գերտերությունների հետաքրքրության թիրախում է, իսկ Բաբայան Սամվելը որևէ գերտերության բացահայտ համակրանքը չի վայելում:
Այդ դեպքում, ի՞նչ խնդիր է ցանկանում լուծել Բաբայան Սամվելն Արցախում բացառապես իշխանություն ստանալուց հետո:

Կարծում եմ՝ նպատակը պարզունակ է:

Ցանկացած դեպքում, Արցախի խնդրի հանգուցալուծումը մոտենում է ավարտին:
Ցանկացած դեպքում, Արցախում հաստատվելու է նոր քաղաքական իրավիճակ, հետևաբար՝ ի հայտ են գալու նոր քաղաքական շահառուներ, ինչը նաև ենթադրում է, որ Արցախում սեփականության վերաբաշխում է սպասվում:
Այսպիսով, Արցախում, քաղաքական ենթադրյալ նոր իրավիճակի շահառուներին անհրաժեշտ են նոր ֆիգուրներ: Եվ, դա տրամաբանական է:

Please enter a valid URL