ԿԽՄԿ ներկայացուցիչներին դեռևս չի հաջողվել տեսակցել մայիսի 26-ին ադրբեջանցիների կողմից ՀՀ սուվերեն տարածքում առևանգված և փաստացի ադրբեջանական գերության մեջ գտնվող երկու հայ զինծառայողին։ ԿԽՄԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ դեռևս չեն տեսակցել նրանց։
Մայիսի 26-ին ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտնեց, որ ժամը 19:00-ից ընդհատվել է կապը՝ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ։ Ադրբեջանական կողմը հաստատել է, որ մեր զինծառայողները գերեւարվել են։ Ավելի ուշ՝ Ադրբեջանը հայտարարեց մեր զինծառայողների դեմ շինծու քրեական գործի հարուցման մասին։