Search
Close this search box.

Մենք անկլավ չnւնենք, որ հանձնենք, անկլավ բառից էլ զզվում ենք, խնդրում եմ, այլևս, չկրկնեք. Բաղանիսի ղեկավար

«Չգիտեմ ով՝ ինչ է ասում, բայց մենք անկլավ չունենք, որ հանձնենք, անկլավ բառից էլ զզվում ենք, խնդրում եմ այլևս չկրկնեք»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Տավուշի մարզի Բաղանսի բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր վերջին մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ինքը պատրաստ է ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով, որի մեջ մտնում են նաև անկլավները՝ Տավուշի գյուղերն ու Տիգրանաշենը։

Ավելի վաղ հայտարարվել էր Տավուշի մարզի մի շարք գյուղերի անուններ, որոնք, իբր, նախկինում՝ Խորհրդային Միության տարիներին, անկլավի կարգավիճակ են ունեցել, այդ թվում, նշվում էր Բաղանիս – Այրումը։

«Ո՞վ է ասում, թե մեր գյուղը հանձվելու վտանգի տակ է։ Մեր գյուղը ոչ մի կապ չունի ձեր ասած անկլավի հետ։ Որ ասում են՝ Բաղանիս – Այրում, դա շների տված անունն է, մերը Բաղանիս գյուղն է։ Ու, ընդհանրապես, անկլավ հասկացողություն չկա էլ մեզ մոտ։ Ես չգիտեմ՝ ով ինչ է հայտարարում, բայց մենք ո՛չ տալու բան ունենք, ո՛չ էլ մտածելու»,- ասում է Բաղանիս բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սահակյանը։

Please enter a valid URL