Search
Close this search box.

Կանայք լավ են կրակում, որովհետև կրծքավանդակով ու փորով շնչելու տարբերություն կա. Սուրեն Պապիկյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Ես միշտ նկատել եմ, որ շատ դեպքերում կանայք ավելի լավ են կրակում քան տղամարդիկ, դա իմ կարծիքը չէ, այլ վիճակագրություն է։ Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ ողջունելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած նախագիծն ու կոչ անելով գործընկերներին կողմ քվեարկել նախագծին։

Գաբրիելյանի այդ դիտարկմանն արձագանքելով՝ նիստը նախագահող Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղեց․

«Պարոն Գաբրիելյան, իսկ ճշտել եք՝ կանայք ինչո՞ւ են ավելի լավ կրակում»։

Հարցին, սակայն, պատասխանեց ՊՆ ղեկավարը՝ նշելով, որ կա ֆիզիոլոգիական տարբերություն․

«Կրծքավանդակով ու փորով շնչելու մեջ է տարբերություն։ Տղամարդիկ շնչում են կրծքավանդակով և շարժում է լինում, իսկ կանանց մոտ դա չկա», — ասաց Պապիկյանը։

Please enter a valid URL