Search
Close this search box.

Փաշինյանը կրկին կմեկնի Մոսկվա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ը կլինի Մոսկվայում, որտեղ կհանդիպի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Պալտովը։
Միաժամանակ ռուս դիվանագետը նշել է, որ «հաղորդակցությունների ապաշրջափակման մասին» փաստաթուղթը գրեթե պատրաստ է։

«Փաստաթուղթն արդեն իսկապես պատրաստ է, ես այն բազմիցս տեսել եմ, այնտեղ փոքր փոփոխություններ են կատարվելու։ Բայց դեռևս կողմերը չեն կարողանում վերջին քայլն անել։

Հուսով եմ, որ մեկ շաբաթից այս ամենը կվերածվի ինչ-որ գործնական հարթության, և, հնարավոր է, մեր առաջնորդները նորից հավաքվեն»,- ասել է Պալտովը։

Please enter a valid URL