Իրաքի կառավարությունը հավանություն է տվել ավագ դպրոցի աշակերտների քննությունների օրերին ամբողջ երկրում ինտերնետը չորս ժամով անջատելու որոշմանը, հաղորդում է իրաքյան Alsumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով կրթության նախարարության հայտարարությունը։
«Նախարարների խորհուրդը հավանություն է տվել ինտերնետի անջատմանը ժամը 4-ից մինչև առավոտյան 8-ը միջին և ավագ դպրոցներում քննությունների ժամանակաշրջանում՝ միավորելու ուժերը քննական գործընթացի հաջողության համար»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նախարարության ներկայացուցիչը բարձր է գնահատել միասնական ջանքերը ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման, ինչպես նաև տարրական դպրոցում քննությունների ժամանակ հարցերի արտահոսքի կանխման գործում։