ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակին։ «Շնորհավորում եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իր վերընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքը մեր երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ»,-գրել է Փաշինյանը թվիթերյան իր էջում։