Search
Close this search box.

Այս օրը մեզ թողել է դասեր, որոնք պետք է սերտենք՝ հինը թույլ չտալու, անցյալը ներկա չդարձնելու համար. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի գրառումը.
Մայիսի 28-ը հայ մարդու գիտակցական հասունության և գիտակցական պայքարի խորհրդանիշն է։ Մենք ունեցանք մայիսի 28, մենք ունեցանք Առաջին Հանրապետություն, որովեհտև զրկանքներ ու անմարդկային դաժանություններ տեսած հայ ժողովուրդն այլևս որոշեց ԱՊՐԵԼ, ոչ թե գոյատևել, ՊԱՅՔԱՐԵԼ, ոչ թե հպատակվել, ՇԱՐԺՎԵԼ ԱՌԱՋ, ոչ թե թուլանալ ու ընկրկրել դժվարություններից։

105 տարի առաջ հայ ժողովուրդը դրսևորեց այդ կամքն ու ապացուցեց, որ նա նաև քաղաքականապես բարձր արժեքներ ունեցող ազգ է, որ արժանի է պետություն՝ Հանրապետություն ունենալուն:

Այս օրը մեզ թողել է դասեր, որոնք պետք է սերտենք՝ հինը թույլ չտալու, անցյալը ներկա չդարձնելու համար. ընդմիշտ հիշենք, որ մեր հույսը մենք ենք, մեր պայքարի ու կռվի տերը՝ ևս, մեր ուժը մեր համախմբվածությունն է, որի պառակտումն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ, որ հայ ժողովուրդն իմաստուն է, կարող ու խելացի։

Մենք այսօր այս դասերը քաղելու հնարավորությունից չօգտվելու իրավունքն ուղղակի չունենք։
Իրավունք չունենք մոռանալու, որ մայիսի 28-ը խորհրդանշում է պետականություն, անկախություն, ազատ ու արժանապատիվ ապրելու անբեկանելի կամք։

Շնորհավո՛ր Հայաստանի Առաջին Հանրապետոթյան օրը: Հավերժ փառք այն հայորդիներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ Մայիս 28-ը։

Please enter a valid URL