Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր գործընկեր Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, հայտնում է Կրեմլի կայքը։
«Ձեր երկիրը տպավորիչ առաջընթաց է գրանցել տնտեսական և սոցիալական ոլորտներում։ Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում, ակտիվ դեր է խաղում միջազգային օրակարգի բազմաթիվ կարևոր խնդիրների լուծման գործում»,- ասված է շնորհավորանքի տեքստում։
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները «հասել են դաշնակցային փոխգործակցության մակարդակի»: «Տարբեր ոլորտներում կառուցողական երկկողմ համագործակցությունը դինամիկ է զարգանում»,- նշում է ՌԴ նախագահը։
Նա վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով Բաքուն և Մոսկվան կապահովեն «գործընկերային կապերի ամբողջ համալիրի հետագա զարգացումը ի շահ մեր բարեկամ ժողովուրդների», հաղորդում է «Ինտերֆաքսը»: