Սարդարապատի հուշահամալիրում Փաշինյանի մասնակցությամբ հանդիսավոր արարողություն տեղի ունեցավ․ ըստ արարողակարգի նրա կողքին կանգնած էին ԱԺ նախագահն ու ՀՀ նախագահը։ Ծաղկեպսակներին մոտենալուց հետո Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը խաչակնքվեցին, նախագահը ձիգ կանգնեց, առանց խաչակնքվելու։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 31-րդ տարեդարձի կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել իշխանական էլիտան։
Այցից հետո նաև սոցիալական հարթակներում կրկին քննարկվեց այն հանգամանքը, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ի տարբերություն վարչապետի եւ ԱԺ նախագահի, չի խաչակնքվում։ Ինչու չի խաչակնքվում առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Երբևէ պարզաբանում կտա, թե ոչ։
Armlife.am