ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ:
«Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ»,-գրել է նա Facebook-ի իր էջում:
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 28-ին նշվում է Հայաստանի առաջին հանրապետության օրը:
Հայոց ցեղասպանությունից հետո, 1918 թվականի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց իր ինքնիշխանությունը: Հայաստանն առաջին անգամ անկախ հանրապետություն հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին։