Search
Close this search box.

Մարուքյանը՝ 2 հայ զինծառայողի առևանգման մասին

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձանագրում է, որ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։

Մարուքյանն այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքից 2 հայ զինծառայողի առևանգմանը։

«Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով՝ ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք բոլորն ապօրինի պահվում են ադրբեջանական բանտերում»,- գրել է Մարուքյանը։

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանը իր գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին։

Please enter a valid URL