Հոգեգալստյան տոնի նախօրյակին՝ այսօր, դարձի ու ապաշխարհության խորհրդով Սբ Աննա եկեղեցու բակից մեկնարկել է Ուխտերթ դեպի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հավատացյալների համար նույն օրը ժամը 12։00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Խաչափայտի Մասունքը և կկատարվի մասնավոր աղոթք՝ վասն խաղաղության Հայաստան և Արցախ մեր հայրենիքի և զորակցության հայրենյաց պաշտպանների։
Նշենք, որ ուխտերթին մեծ թվով հավատացյալներ են մասնակցում: