Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, ՀՀ մարտական դիրքեր սնունդ մատակարարող ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Պաշտպանության նախարարությունը։
Ընթանում են որոնողական աշխատանքներ` զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը: