Search
Close this search box.

Ինչ պայման է առաջ քաշում Անկարան՝ Երևանի հետ հարաբերություններում

Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի. «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքը։

«Մենք դրական ենք գնահատում Երևանի վերջին հայտարարությունը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. կան փոխադարձ դրական հայտարարություններ: Թուրքիան ևս, որոշակի դրական քայլեր կձեռնարկի այս իրավիճակում», — ասել է Չավուշօղլուն։

Please enter a valid URL