Search
Close this search box.

ՔՊ-ն չի բացառում Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո համապատասխան հայտարարության հրապարակումը

Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներով, հնարավոր է, հրապարակվի համապատասխան հայտարարություն: Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորը չի կարծում, որ բանակցությունները ձախողվել են, չնայած այն հանգամանքին, որ դրանք տեւել են ընդամենը մոտ 20 րոպե։ Նրա խոսքով ՝ պետք է հասկանալ, որ եռակողմ հանդիպմանը նախորդել են երկկողմ ձեւաչափով բանակցությունները: «Ռուսաստանի ղեկավարն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ։ Հենց այդ պատճառով էլ վերջնական հանդիպումն այդքան կարճ ստացվեց։ Պետք է սպասել ամփոփիչ հայտարարությանը»,-ասաց նա։

Նշենք, որ հանդիպումն ավարտվել է կեսգիշերին մոտ, սակայն դրա արդյունքներով որեւէ հայտարարություն դեռեւս չի արվել։

Please enter a valid URL