Երեկ՝ մայիսի 25-ին, Արարատի մարզում դպրոցի վերջին զանգի արարողության փորձը ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 22։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահաանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։
Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատրվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժշիկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառաողները պարզել են, որ վիրավորը Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա Սահակ Սահակյանն է։
Նշվում է, որ ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 22։00-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Ղարիբյան-Չկալովի փողոցների խաչմերուկում Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 22-ամյա Մարատ Մինասյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ս. Սահակյանին, ապա հարձակվել վերջինիս հոր ՝ 48-ամյա Արայիկ Սահակյանի վրա, սակայն հայրը պաշտպանվել է, իսկ Մ. Մինասյանը դիմել է փախուստի։
Ժամեր անց «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոոստիկանության Արատաշտի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Կասկածյալ Մ. Մինասյանը ձերբակալվել է։