Search
Close this search box.

Ինչ է ասել Փաշինյանը Պուտինի հետ հանդիպման ժամանակ

Իրավիճակը ԼՂ-ում և Լաչինի միջանցքում լարված է, այսօր բազմիցս խոսել ենք այս մասին, չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, Ադրբեջանն անօրինական կերպով արգելափակել է Լաչինի միջանցքը։ Այս մասին ասաց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահա Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։

«Լեռնային Ղարաբաղտ հումանիտար ճգնաժամի մեջ։ ԼԵռնային Ղարաբաղի գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները դադարեցված են, արգելափակված են Ադրբեջանի կողմից, որը խորացնում է հումանիտար իրավիճակը»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարան ասաց, որ Լաչինի միջանցը արգելափակվել է ՌԴ խաղաղապահների ներկայությամբ։

Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային՝ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է դրանով․ «Մենք պատրաստ ենք սկսել հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ մեր երկրի ինքնիշխանության և իրավասության հիման վրա»։

Please enter a valid URL